Մադրիդում հսկա ցուլը կոտոշով խոցել է երիտասարդ մատադորի կոկորդը (տեսանյութ)

06:37 • 04.04.17

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ամենահայտնի Լաս Վենտաս արենայում հսկա ցուլը կոտոշով խոցել է երիտասարդ ցլամարտիկի կոկորդը:


Ինչպես հայտնում է The Independent պարբերականը,  460 կգ քաշով վայրի կենդանին գետնին է տապալել հայտնի ցլամարտիկ Դանիել Գարսիա Նավատերեին, մինչ մյուս ցլամարտիկները կշտապեին օգնության: Ցուլը Գարսիային վիրավորել է նաև ոտքից: