ԿԸՀ-ն հրապարակել է ստորագրված ցուցակները

11:57 • 04.04.17

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով և ժամկետում, սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: