Լոռիում բեռնատարին բախված «Ֆորդ Տրանզիտ» մեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է

14:31 • 04.04.17

Ապրիլի 3-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել էր ճամփեզրին կայանված «Վոլվո FH400» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Shamshayn.com կայքը հայտնում է, որ «Ֆորդ Տրանզիտ»-ի 38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է։