Բժիշկները հայտնել են սիրիական Իդլիբի հիվանդանոցի ուղղությամբ ավիահարվածի մասին

18:41 • 04.04.17

Սիրիայում ավիահարված է հասցվել Իդլիբ նահանգի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ գտնվում են այսօր ավելի վաղ տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակումից տուժած անձինք:

Այս մասին BBC-ի արաբական ծառայությանն են հայտնել բուժհաստատության աշխատակիցները: Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն ավելի վաղ, վկայակոչելով սիրիացի ակտիվիստների տվյալները, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած գազային հարձակման մասին, որին առնվազն 58 մարդ էր զոհ գնացել:

Հաղորդման մեջ նշվում էր, որ հարձակումն իրականացրել են սիրիական զորքերը կամ ռուսական ավիացիան:

Շտապ օգնության հաղորդած տվյալներով`տուժածների մեծ մասը երեխաներ են: Բժիշկների խոսքով`մարդիկ մահանում են շնչահեղձությունից: