Դատապարտյալին բերված հանձնուքի միջից հայտնաբերվել է փոշենման զանգված. ԱՆ ՔԿՎ

11:43 • 04.04.17

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 3-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի անվամբ քաղաքացի Մ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի թթվասերի միջից հայտնաբերել են փոշենման զանգված, իսկ այցելուի անձնական խուզարկությամբ` «ՊՐԵԳԱԲԱԼԻՆ» գրառմաբ 2 դեղահաբ:

Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: