Լավրովը Թիլերսոնի հետ «տանգո պարելու» մասին. «Ինձ մայրս արգելում էր պարել տղաների հետ»

16:59 • 04.04.17

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է պատասխանել ՌԴ-ի հետ երկխոսության մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքերին, հայտնում է ТАСС-ը:


Politico-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ընթրիքի ժամանակ պետքարտուղարը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին ակնարկին, թե «տանգո պետք է երկուսը պարեն», նշել է, որ Լավրովի հետ չէր պարի: ՌԴ արտգործնախարարն ասել է. «Ինձ նույնպես մայրս արգելում էր պարել տղաների հետ»:


«Ես լսել եմ, թե իբր մարտի 31-ին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը նման խոսակցություն է եղել: Եթե Ռեքս Թիլերսոնը զգում է, որ դեռ ոչ բոլորի հետ կարող է պարել, մենք կարող ենք օգնել։ Նա շատ փորձառու մարդ է: Վստահ եմ, որ արագ կսովորի»,- ասել է Լավրովը: