ՌԴ Լենինգրադի մարզպետը հաջակցություն Պետերբուրգի բնակիչների աշխատանքի է գնացել մետրոյով

12:20 • 04.04.17

ՌԴ Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն աշխատանքի է գնացել մետրոյով, հայտնում է gazeta.ru-ն:


Այդկերպ՝ Դրոզդենկոն որոշել է իր աջակցությունը հայտնել Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, որոնք վախենում են մտնել մետրո:


Առավոտյան ժամը 8։00-ի սահմաններում նա մտել է «Չկալովսկայա» մետրոկայարան և գնացել է մինչև «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան, որտեղ ծաղիկներ է դրել։


ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորների թվում ազգությամբ հայ չկա: Կա տեղի ադրբեջանական համայնքի 28-ամյա ներկայացուցիչ: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։