Չինաստանը Նյու Յորքից 3 անգամ մեծ քաղաք կկառուցի (տեսանյութ)
Չինաստանի իշխանությունները պատրաստվում են մայրաքաղաք Պեկինից ոչ հեռու նոր քաղաք կառուցել, որն իր չափով 3 անգամ կգերազանցի Նյու Յորքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Սյոնգան քաղաքի կառուցումն անհրաժեշտ է Պեկինում բնակչության թիվը պակասեցնելու համար: Հայտնի է, որ այժմ Չինաստանի մայրաքաղաքում ապրողների թիվը գերազանցում է 22 մլն-ը:
Նշվում է, որ Սյոնգանը գտնվելու է Պեկինից 100 կմ դեպի հարավ-արևմուտք ու բավականաչափ զարգանալուց հետո դառնալու է հատուկ տնտեսական գոտի:
«Սա նշանակալի պատմական ու ռազմավարական նախագիծ է, որի իրականացմանը հետամուտ է լինելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ու բարձրագույն ղեկավարությունը»,-նշվում է իրշխանությունների տարածած հայտարարությունում:










