Վանաձորի Դպրոցի փողոցում վրաերթի են ենթարկել 10-ամյա տղայի

14:23 • 04.04.17

Ապրիլի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Դպրոցի փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ կատարվում է քննություն: