Սանկտ Պետերբուրգի «Сенная площадь» կայարանը կրկին փակվել է՝ ռումբի մասին ահազանգի պատճառով
Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Сенная площадь» կայարանը ժամանակավորապես փակվել է՝ այնտեղ ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, գրում է ռուսական «Ведомости»-ն:
Հայտնի է, որ ՌԴ ԱԻՆ Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչություն տեղի ժամանակով ժամը 11.21-ին անանուն զանգ է ստացվել, որը հայտնել է տարածքում ռումբի առկայության մասին: Ներկա պահին կայարանը շրջապատված է հրշեջ փրկարարական ջոկատների և շտապօգնության ծառայության մեքենաներով: Տարածքում անցկացվում է մանրամասն զննում:
Քաղաքի մետրոպոլիտենի հաղորդած տվյալներով՝ ժամը 12.06-ի դրությամբ փակ են նաև «Владимирская» «Достоевская» կայարանները:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորների թվում ազգությամբ հայ չկա: Կա տեղի ադրբեջանական համայնքի 28-ամյա ներկայացուցիչ: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։










