Սերբիայում նորընտիր նախագահի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում (տեսանյութեր)
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ նախագահական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչի հաղթանակի:
Balkan Insight գործակալության հաղորդմամբ` «բռնապետության դեմ» բողոքի ցույցերը հաջողվել է կազմակերպել շնորհիվ ֆեյսբուքյան գրառումների, որոնց միջոցով տարածվել է «Սկսվում է ավելի լավ ապագայի համար տարվող պատերազմի առաջին մարտը» կարգախոսը:
Ալեքսանդր Վուչիչի հակառակորդների պնդմամբ` նա ընտրությունների առաջին փուլում հաղթել է ձայները կեղծելու միջոցով:
Նշվում է, որ երեկ բողոքի ցույցի մասնակիցները «Մենք չենք ուզում Վուչիչին», «Վուչիչը գող է» կարգախոսներով արգելափակել են տրանսպորտի շարժը Սերբիայի խորհրդարանի շենքի դիմաց: Այնուհետև նրանք ուղևորվել են RTS հանրային հեռարձակողի շենքի և պետական ընտրական հանձնաժողովի գլխամասային գրասենյակի մոտ, ինչից հետո կրկին հավաքվել են խորհրդարանի դիմաց:
Ակտիվիստները հայտարարել են նոր ցույցերի մասին, որոնք պետք է կայանան այսօր Բելգրադ և Նիշ քաղաքներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հաղթել է երկրում ապրիլի 2-ին անցկացված նախագահական ընտրություններում:










