Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

12:04 • 04.04.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 4-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:  

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացուն տեղափոխել են տեղի ուժերով: