Թրամփը մեկնաբանել է պետերբուրգյան ահաբեկչությունը

01:38 • 04.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը «սարսափելի» է անվանել, հայտնում է Reuters–ը՝ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ:


«Սարսափելի է ուղղակի․․․ ողջ աշխարհում սարսափելի բաներ են կատարվում», - նշել է Թրամփը:


Հիշեցնենք, որ պետերբուրգյան մետրոյում երեկ կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորցել 50 մարդ։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կատարվածն ահաբեկչություն է անվանել։ Երկու հոգու նկատմամբ հետախուզություն է հայտարարվել։