Տեխասում 2-ամյա փոքրիկը պատահաբար ինքն իր գլխին է կրակել

02:44 • 04.04.17

ԱՄՆ Տեխաս նահանգում 2-ամյա փոքրիկը պատահաբար ինքն իր գլխին է կրակել, հաղորդում է Fox News-ը: Երեխան խոհանոցի սեղանի վրա գտել է հոր լիցքավորված ատրճանակը։ 


Այդ պահին տանն են եղել միայն երեխայի մայրն ու մեկ տարեկան եղբայրը:


Տեղի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երեխայի հորը՝ 22-ամյա Էրիկ Խավիեր Մորալեսին՝ ապօրինաբար տանը զենք պահելու և դրա հետ անփույթ վերաբերվելու հիմքով: