Երևանում առևանգել են դերասանի Mercedes G 500 ավտոմեքենան. shamshyan.com

11:08 • 05.04.17

Ապրիլի 4-ին, ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 07։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Էրեբունի փողոցում փախցրել են Mercedes G 500 մակնիշի 50 AR 101 համարանիշի ավտոմեքենա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Իրավապահները ժամեր անց նշված ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի Այնթափ գյուղի 11-րդ փողոցում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Նոր Արեշի 27 փողոցի բնակիչ, 32-ամյա Արամ Կարապետյանին, ով որպես դերասան աշխատում է հեռուստաընկերություններից մեկում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։