Amnesty International-ը կոչ է արել ապահովել Չեչնիայում միասեռականների անվտանգությունը

15:59 • 05.04.17

Amnesty International̙ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում հետաքննել Չեչնիայում միասեռականների հետապնդումների մասին հաղորդագրությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Օրերս «Новая Газета-ն հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր Չեչնիայում միասեռական բնակիչների զանգվածային ձերբակալությունների մասին: Լրատվամիջոցը պնդում է, որ ձերբակալվել է ավելի քան հարյուր տղամարդ, նրանցից մի քանիսը մահացել է:


Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը սուտ է անվանել հրապարակումը և հայտարարել է, որ Չեչնիայում տղամարդիկ «միայն մեկ կողմնորոշում» ունեն, ինչի մասին վկայում է բարձր ծնելիությունը:


Իրավապաշտպան կազմակերպությունը  պահանջել է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարին, Չեչնիայի հարցերով քննչական կոմիտեի քննչական վարչության ղեկավարին և մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին հետաքննել Չեչնիայում առևանգումների, խոշտանգումների և սպանությունների մասին հաղորդագրությունները: