Իրանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ և զոհեր (լուսանկարներ)

14:55 • 05.04.17

Իրանի հյուսիսարևելյան հատվածում՝ Մաշհադ քաղաքից ոչ հեռու, տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլել է առնվազն 2 մարդու կյանք:


Ինչպես հայտնում է abcnews.go.com-ը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մաշհադից 76 կմ դեպի հարավ-արևելք`33 կմ խորության վրա:


Հաղորդվում է 11 վիրավորի մասին:


Ստորգետնյա ցնցումները ավերածությունների պատճառ են դարձել մի շարք քաղաքներում ու բնակավայրերում, որոնց մի մասը հոսանքազրկվել է:


Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղաբնակների խոսքով՝ երկրաշարժից հետո իրենք մի քանի տասնյակ հետցնցումներ են զգացել ու այժմ վախենում են վերադառնալ իրենց տները:

 

Image result for 6.1 magnitude earthquake near Iran's Mashhad kills 2

Image result for Strong Quake Hits Northeastern Iran

 Image result for 6.1 magnitude earthquake near Iran's Mashhad