Նեպալում երկու մարդ է մահացել փղի հարձակման հետևանքով
Նեպալում երկու մարդ մահացել և 5 մարդ վնասվածքներ է ստացել վայրի փղի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Kathmandu Post-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` փիղը դուրս է եկել քաղաքային շուկա, ինչը խուճապ և իրարանցում է առաջացրել: Բնակիչները փորձել են հեռու քշել փղին, ինչից հետո նա սկսել է հարձակվել:
Նշվում է, որ երկու ժամ անց բնակիչներին հաջողվել է փղին քշել դեպի Կոշի գետ: Նախնական տվյալների համաձայն` փիղը եկել է վայրի բնության արգելոցից, որը գտնվում է քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա:
«Մենք սարսափեցինք, երբ վայրի փիղը հանկարծակի մտավ բնակավայր: Նա հարձակվեց մարդկանց վրա, քանի որ կարողացավ ելք գտնել այդ նեղ նրբանցքում», - ասել է տեղացի բնակչուհիներից մեկը:










