Իր հայտարարություններով Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքական դաշտում իր գերեզմանը փորեց. ազատամարտիկներ (տեսանյութ)
Նախորդ տարի ապրիլի 5-ին ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը, եթե չլիներ հակառակորդի կորուստներն առավել մեծ կլինեին, զինվորների հետ առաջ կշարժվեինք, կշարունակեինք դաս տալ հակառակորդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ Նոր–Նորքի տարածքային բաժանմունքի նախագահ Արամ Պողոսյանը:
«Ապրիլի 5-ի զինդադարը տղաների սրտով չէր, բայց դե հրամանը մնում է հրաման, ցանկացած պահի պատրաստ ենք կրկին մեր զինվորների կողքին կանգնելու»,-հավելեց նա:
Ազատամարտիկ, ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի նախագահ Գառնիկ Հովսեփյանն էլ հիշեցրեց, որ արագ արձագանքման խումբ էր ձևավորվել, արդեն Ապրիլի 2-ին կամավորները դիքերում էին, զինվորների կողքին, այժմ էլ շարունակում են այցելել մարտական հենակետեր: «Մենք չենք ցանկացել, որ հարձակվեն, մենք էլ իրանց կոտորենք, պաշտպանվել ենք»,-շեշտեց նա:
Ազատամարտիկ, ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի նախագահ Պետրոս Ամիրյանն էլ ընդգծեց, որ Ադրբեջանը հրադադար է խնդրել, քանի որ տեսել է, որ մեր հասարակությունը, ամբողջ ազգը համախմբվել է բանակի շուրջ: «Ունենք հոյակապ, մարտունակ զինվորներ, կանոնավոր բանակ, հայրենասեր հասարակություն» ընդգծեց նա:
Ազատամարտիկներն անընդունելի են համարում փոխզիջումների, հող հանձնելու մասին թեզերը: Ըստ նրանց՝ ոչ մի քայլ հետ չպետք է արվի, միայն առաջ, ոչ մի թիզ հող չպետք է զիջել։
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որում է նշվում է՝ ով ասաց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը, ազատամարտիկ Պետրոս Ամիրյանն ասաց.
«Դրա համար էլ քաղաքական դաշտում ինքն իր գերեզմանը փորեց, փորձեց քաղաքական ռեյտինգը բարձրացրել, բայց չստացվեց, չարաչար սխալվեց, որպես ՀՀ առաջին նախագահ իրավունք չուներ հող հանձնելու թեման շոշափել»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝տեսանյութում:










