Իտալիան հայց է ներկայացրել Բեռլուսկոնիի դեմ կոռուպցիայի մասին գործի շրջանակում
Իտալիայի կառավարությունը երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հանդես է եկել քաղաքացիական հայցով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ութանասունամյա քաղաքական գործչի և մեդիամագնատի նկատմամբ նոր դատական գործ է բացվել անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մասին նախորդ գործի հետաքննության շրջանակում վկաներին կաշառելու մեղադրանքով:
Նշվում է, որ դատական հաջորդ նիստը կանցկացվի հուլիսի 3-ին:
Քննիչների վարկածով՝ երկու տարի առաջ պարգևատրման դիմաց ստացված կեղծ ցուցմունքները Բերլուսկոնիին հնարավորություն են տվել խուսափել մեղադրական դատավճռից: Այդ դատական գործի շրջանակում, որը սկսվել էր 2011 թվականի ապրիլին, Բեռլուսկոնին մեղադրվում էր անչափահասների մարմնավաճառության կազմակերպմանը ներգրավվածության և ծառայողական դիրքի չարաշահման համար:










