Իմ օրակարգում Երևանի քաղաքապետի թեկնածության հարց չկա. Խաչատուր Սուքիասյան
Գործարար Խաչատուր Սուքիասյանի օրակարգում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հարց չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«Իմ օրակարգում Երևանի քաղաքապետի թեկնածության հարց չկա»,– ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ԱԺ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը մասնակցելու է նաև մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, և որ դաշինքի թեկնածուն լինելու է Խաչատուր Սուքիասյանը:
Խորհրդարանական ընտրություններից առաջ էլ խոսվում էր, որ Սուքիասյանը համագործակցում է մի քանի քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների հետ և, հավանաբար, ապրիլի 2-ից հետո պաշտոն կստանա, սակայն գործարարը Tert.am-ի հետ զրույցում կրկին հերքել էր այդ տեղեկությունը:










