«Արմենիա» ԲԿ-ում նորածին է մահացել
«Արմենիա» ԲԿ-ում երկու օրական նորածին է մահացել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ նորածնի մահվան վերաբերյալ ահազանգ ստացել են. «Նորածնի հոր կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բժշկուհու կողմից սխալ բուժում անելու հետևանքով ապրիլի 2-ին ծնված իր որդին երկու օր անց մահացել է»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ապրիլի 2-ին է ծնվել երեխան, երկու օր անց մահացել է:
«Մենք ինքներս ուղարկել ենք դատաբժշկական փորձաքննության, փորձաքննության ավարտից հետո ամեն ինչ կպարզվի: Մոր չորրորդ կեսարյան հատումն է եղել, բայց բոլոր հարցերի պատասխանները դատաբժշկական փորձաքննության ավարտից հետ»,-ասաց նա։










