Ռուսաստանում Լյուցիֆեր անունով երեխային մկրտել են սատանիստ ծնողներից գաղտնի (լուսանկար)

15:41 • 05.04.17

Ռուսաստանի Պերմ քաղաքում Լյուցիֆեր անունով տղային և նրա կրտսեր եղբայր Վոլդեմարին բարեկամները մկրտել են ուղղափառ եկեղեցում` նրանց սատանիստ մայր Նատալյա Մենշիկովայից գաղտնի: Այս մասին Մենշիկովան հայտնել է Vktontakte սոցցանցում` նշելով, որ ինքը կանցկացնի երեխաների ապակնքման արարողություն:

Մենշիկովայի խոսքով` երեխաներին մկրտել են ամռանը, սակայն ծնողները դրա մասին նոր են իմացել: Կինը դավաճանություն է որակել բարեկամների արարքը և ցանկանում է ապագայում դադարեցնել շփումը նրանց հետ: Նա նաև մտադիր է խնդրագիր ստեղծել` Ռուս Ուղղափառ եկեղեցուց պահանջելով արգելել երեխաներին կնքել առանց նրանց պաշտոնական ներկայացուցիչների համաձայնության:

Lenta.ru-ի հաղորդմամբ` Մենշիկովայի ավագ որդին` Լյուցիֆերը, ծնվել է 2014 թվականին, իսկ մեկ տարի անց ծնվել է ևս մեկ որդի, որին Վոլդեմար են անվանել: