Ապօրինի ռազմամթերք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու մեղադրանքով հետախուզվող 30-ամյա երիտասարդ է կալանավորվել

12:25 • 05.04.17

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 12.10-ին, Արագած գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեղամ Ա.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Խափանման միջոցը՝ կալանք: Գեղամ Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ: