Պայթուցիկը Սանկտ Պետերբուրգի մետրոյում կարող էր պատահաբար գործարկվել. աղբյուր

02:09 • 05.04.17

 

Հետաքննության վարկածներից մեկի համաձայն`պայթուցիկ սարքը Սանկտ Պետերբուրգի մետրոյում կարող էր պատահաբար գործարկվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:


«Վարկածներից մեկի համաձայն` դիտարկվում է պայթուցիկի պատահաբար գործարկվելու տարբերակը», - ասել է աղբյուրը: Տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել:


Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ավելի վաղ հաստատել էր պայթյունն իրականացնողի ինքնությունը: Վերջինս Ղրղզստանի 22-ամյա քաղաքացի Ակբարջոն Ջալիլովն է:


Հիշեցնենք, որ պայթյունը Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում տեղի է ունեցել երկուշաբթի: Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել: Նրանց թվում հայեր չկան:


ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության գործով: