Թաիլանդում տրանսգենդեր աղջկան բանակ են զորակոչել

02:21 • 06.04.17

 

Թաիլանդում տրանսգենդեր-աղջիկան զորակոչել են բանակ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, թաիլանդուհին ստիպված է եղել կանգնել զորակոչիկների հերթում, քանի որ նրա անունն ընդգրկված է եղել ծառայության կանչվողների100 հազարանոց ցանկում:


Պարբերականի հրապարակած լուսանկարներում պատկերված է 21-ամյա աղջիկը` բազմաթիվ տղաների հետ հերթում կանգնած:


Թաիլանդի օրենքների համաձայն`21 տարեկանը բոլորած յուրաքանչյուր տղամարդ պետք է ներկայանա գրանցման, որից հետո անցնում են երկամյա ծառայության բանակում:

 

Տրանսգենդեր աղջիկը կարող է ազատվել ծառայությունից, սակայն գրանցմանն անպայման պետք է ներկայանա: Երկրի օրենքների համաձայն` մարդիկ գենդերային պատկանելիությունը չեն կարող փոխել փաստաթղթերում: