Փրկարարներին հաջողվել է կանխել Կիևյան կամրջի ճաղավանդակն անցած տղամարդու ինքնասպանության փորձը

23:42 • 06.04.17

Այսօր՝ ժամը ժամը 21:41-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից (անցել է ճաղավանդակը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայոթյունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները կանխել են 1984 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնասպանության փորձը, ում ոստիկանության աշխատակիցները փրկարարների ուղեկցությամբ տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: