Սիրիայում քրիստոնեական բնակավայրում կախել են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման դրոշը

11:27 • 06.04.17

Սիրիական Դամասկոսի մոտակայքում գտնվող Մաարդա քրիստոնեական բնակավայրում անհայտ անձինք գիշերը կախել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դրոշը, այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են ականատեսները։


«Խմբավորման դրոշը տեղադրել են գիշերը, Մաարդայի տներից մեկի վրա... Վիրավորներին բռնել չի հաջողվել»,- ասել է զրուցակիցը։


Նրա խոսքով՝  բնակավայրի բնակիչները մտավախություն ունեն, որ փախստականների ճամբարներում կարող են  ահաբեկիչներ լինել։


Մաարդայում ապրում է մոտ 6.000 մարդ, բնակավայրի ծայրամասում տեղակայված է տեղահանված անձանց համար ժամանակավոր ապաստարան։