Ավստրալիայում փոթորկին հաջորդած հեղեղումներն իրենց հետ վտանգավոր կենդանիներ են բերել (լուսանկարներ, տեսանյութ)

11:34 • 06.04.17

Ավստրալական Քուինսլենդ նահանգում մոլեգնած «Դեբի» փոթորկին հաջորդել են ուժեղ ջրհեղեղները, որոնք իրենց հետ քաղաքներ ու բնակավայրեր են բերել վտանգավոր կենդանիներ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ռոքհեմփթոն քաղաքի բնակիչները հեղեղի մեջ կոկորդիլոս են նկատել, որի գլուխը ջրից դուրս եկած է եղել: Բարեբախտաբար, ավելի ուշ պարզվել է, որ դա ընդամենը դեկորատիվ նմուշ է և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում:

Այնուհանդերձ՝ քաղաքի մյուս հատվածներում պիթոնների հայտնաբերման մի քանի դեպք է գրանցվել: Ջրից փախչող օձերի մեծ մասը հայտնաբերվել են մարդկանց տներում, մյուսները՝ ծառերի վրա: Նշվում է, որ սողուններից ամենամեծն ունեցել է 3 մ երկարություն:

 

With floodwaters flowing through the city's streets, Rockhampton residents have been warned to be on the lookout for crocodiles and snakes beneath the surface

A Sunrise crew thought they had found themselves face-to-face with a monster croc on Thursday morning after spotting an ominous head poking above the water

Snakes have also been found in floodwaters, and residents have been warned to be wary

Channel 9 reporter Tom Steinfort shared a picture of himself holding a snake he found in floodwaters