Նոր Զելանդիային պատուհասել են «վերջին 500 տարվա ընթացքում» ամենաուժեղ ջրհեղեղները (լուսանկարներ, տեսանյութ)

16:55 • 06.04.17

«Դեբի» փոթորկից հետո Նոր Զելանդիայի որոշ հատվածներում ջրհեղեղներ են սկսվել։

Ինչպես նշում է The Guardian-ը, Նոր Զելանդիայի արևելյան ափին արտակարգ դրություն է հայտարարվել: Հայտնի է, որ այնտեղ բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր կիսով չափ ջրի տակ են անցել:

Աղբյուրը մանրամասնում է, որ արևելյան ափին երկօրյա տեղատարափ անձրևներից և ուժեղ քամիներից հետո բազմաթիվ գետեր վարարել են ու դուրս եկել ափերից:

Տարհանվել են հազարավոր մարդիկ:

Նշվում է, որ իրավիճակն առավել ծանր է Էդջքամբ փոքր քաղաքում, որտեղ 2 մետրանոց ջուրը ծածկել է քաղաքը: Էդջքամբի հարևանությամբ գտնվող Վակատանե քաղաքի քաղաքապետ Թոնի Բոնը Radio New Zealand-ի հետ զրույցում նշել է, որ սա վերջին 500 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղն է:


Օքլենդում, Վելինգթոնում ու այլ քաղաքներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, հետաձգվել են մի շարք չվերթներ: