Անգլիական ակումբի ֆուտբոլիստը որակազրկվել է՝ մրցակցի գլխին ոտքով հարվածելու համար (տեսանյութ)

13:21 • 06.04.17

Անգլիական «Լիդս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Լիամ Կուպերը մրցակցի գլխին ոտքով հարվածելու համար որակազրկվել է 6 խաղով: Այս մասին հաղորդվում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին՝ «Ռեդինգ»-ի հետ հանդիպման ժամանակ: Կուպերի գործողությունից տուժել է մրցակից թիմի պաշտպան Ռիս Օքսֆորդը:

Նշվում է, որ խաղի գլխավոր մրցավարը խախտումը չի նկատել, ուստի՝ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատիժը սահմանել է դրվագի տեսագրությունը դիտելուց հետո: