Կիևյան կամրջից կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այսօր առավոտյան մի տղամարդ փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից՝ ինքնասպանություն գործելու նպատակով:
Tert.am-ի տեղեկություններով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է:
Տեղեկության վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ նման դեպք գրանցվել է:
«Ապրիլի 6-ին, ժամը 11:30-ին սահմաններում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելու ժամանակ Կիևյան կամրջի վրա նկատել են մի տղամարդու, ով փորձել է ցած նետվել կամրջից»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ ոստիկանության ծառայողները կանխել են ինքնասպանության փորձը, քաղաքացին հրավիրվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին:
«Նշված դեպի առթիվ հետաքննություն է կատարվում»,-ասաց Էդգար Ջանոյանը:










