Մալայզիացի պատգամավորն առաջարկել է աղջիկներին ամուսնացնել 9 տարեկանից

11:03 • 06.04.17

Մալայզիայի խորհրդարանի անդամ Շաբուդին Յահայան առաջարկել է սահմանել նոր օրենք, որը ծնողներին թույլ կտար աղջիկներին ամուսնացնել 9 տարեկանից: Բացի այդ, պատգամավորը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ ճիշտ կլիներ, եթե բռնաբարության ենթարկվածներն ամուսնանային իրենց սեռական բռնության ենթարկողների հետ: Յահայայի կարծիքով՝ դրանում որևէ վատ բան չկա:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, պատգամավորը նկատել է, որ բազմաթիվ աղջիկներ սեռահասուն են դառնում 9 տարեկանում, ինչը նրանց հոգեպես ու ֆիզիկապես պատրաստում է ամուսնությանը:

Անդրադառնալով բռնաբարության թեմային՝ Յահայան նշել է, որ զոհին ու բռնաբարողին անհրաժեշտ է 2-րդ հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան միասին նոր կյանք սկսել:

Սակայն ընդդիմադիր պատգամավորները հակադարձել են նրան՝ նշելով, որ նման ամուսնությունները հիմնականում անառողջ ու խնդրահարույց են լինում:

«Ինչպես կարելի է դստերը կնության տալ մի մարդու, որը կործանել է նրա կյանքը: Ես դա չեմ ընդունում»,-նշել է մեկ այլ պատգամավոր:

 

  Mr Shabudin Yahaya also told Parliament in Kuala Lumpur that some girls as young as nine were ¿physically and spiritually¿ ready for marriage