Մոսկվայի մետրոյի «Սալարևո» կայարանում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել

09:42 • 06.04.17

Մոսկվայի մետրոյի «Սալարևո» կայարանում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:


Աղբյուրի խոսքով՝ իրավապահ մարմինները ստուգում են պայուսակի պարունակությունը:


«Մուտքի մոտ կասկածելի պայուսակ է: Վայրը շրջափակված է, մետրոն աշխատում է նորմալ ռեժիմով, իրականացվում է ստուգում»,- ասել է նա:


Ստուգման արդյունքում իրավապահները պայուսակում չեն հայտնաբերել վտանգավոր ոչ մի բան: