Սանկտ Պետերբուրգի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել (լուսանկար)
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Fontanka.ru-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել 13-րդ հարկում գտնվող բնակարանում:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սոլիդարնոստ պողոտայի N21 շենքում:
Դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում երևում է, որ շենքից պոկվել է երեսպատման մի հատվածը, աղյուսները վնասել են շենքի տակ կայանած մեքենան:











