Գերմանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

08:59 • 06.04.17

Գերմանական Հանովեր քաղաքից ոչ հեռու փոքր ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով 2 մարդու մահվան պատճառ:


Ինչպես նշում է tass.ru-ն, օդանավը բախվել է էլեկտրահաղորդման գծերին, ինչից հետո ընկել գյուղական տեղանքում։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: 


Ավիաաղետի գործով հետաքննություն է սկսվել: