Թրամփը հրաժարվել է կիսվել իր ռազմական ծրագրերով Պուտինի հետ

10:02 • 06.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում կիսվել իր ռազմական ծրագրերով:


«Ես երբեք չեմ ասում այն մասին, թե ինչ եմ անում ռազմական տեսանկյունից: Ես հանդես եմ եկել նման մոտեցման դեմ երկար տարիներ: Ես պարզապես չեմ անում դա»,- ասել է Թրամփը:


Այդկերպ, ամերիկացի առաջնորդը պատասխանել է հարցին, թե արդյոք նա մտադիր է քննարկել Սիրիայում իր ռազմական ծրագրերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: