ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում երկրորդ քիմիական հարձակման մասին
Սիրիայում երկրորդ հզոր քիմիական հարձակումն է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 3 մարդ, ևս 25-ը տուժել են:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, հարձակումը տեղի է ունեցել Ալ-Լատամինահ քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ: Այս մասին ապրիլի 6-ին իր թվիթերյան էջում հաղորդել է գերմանացի լրագրող Ջուլիան Ռյոպկեն:
«Ասադ-Պուտինի օդուժը քիմիական զենքով հարձակում է իրականացրել Ալ-Լատամինահ քաղաքում», - գրել է Ռյոպկեն:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ այսօր օդուժը հարձակումներ է իրականացրել նաև Դարաա, Համա և Իդլիբ նահանգներում: Լրագրողը նաև տեսանյութ է հրապարակել, որում ծխի մեծ ամպեր են երևում երկնքում: Նրա հաղորդմամբ` քլոր պարունակող ռումբեր են կիրառվել:










