Կողբացի- Պուշկին խաչմերուկում «Mitsubishi Colt»-ը վրաերթի է ենթարկել 24-ամյա հետիոտնին, այնուհետ բախվել հարակից շենքի պատին

15:25 • 07.04.17

 

 

Ապրիլի 7-ին, ժամ 13:14-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վ. Ղ.-ը իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի 35 GM 045 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Գ. Ա.-ին, այնուհետև բախվել Պուշկին փողոցի թիվ 40 շենքի պատին: Ավտոմեքենայի վարորդ 1987 թ. ծնված Վ. Ղ.-ը և տուժած Գ. Ա.-ը հոսպիտալացվել են «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը: