Ավստրիացի դպրոցականի օգնությամբ Գերմանիայում խոշոր ողբերգություն է կանխվել
Ավստրիայի Լինց քաղաքում մի պատանի դպրոցական օգնել է իրավապահներին կանխել գերմանական Ուզլար քաղաքի դպրոցում հնարավոր ողբերգությունը, հայտնում է Sputnik News-ը:
Դպրոցականի տեղեկությունների համաձայն՝ նա համացանցում ինչ-որ տարօրինակ օգտատիրոջ է հանդիպել, ով իրեն խոստովանել է, որ մասսայական սպանություն է ծրագրել իր նախկին դպրոցում:
Դավադիրը նաև զենքի լուսանկար է ուղարկել դեռահասին որպես ապացույց, որից հետո վերջինս չի դադարել շփվել անծանոթի հետ, որ ավել շատ մանրամասներ կորզի նրանից:
Տղան այնուհետև նամակագրությունը ցույց է տվել տեղի ոստիկանությանը, որն էլ իր հերթին կապվել է գերմանացի գործընկերների հետ: Իրավապահները գտել են կասկածյալին, ով ընդամենը 16 տարեկան է եղել և նրան ուղարկել հատուկ հոգեբանների մոտ:










