Բրիտանացի ֆուտբոլասերը հանուն 40 ֆունտ ստեռլինգի ձիու կեղտ է կերել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի ֆուտբոլասեր Չառլի Բամերը 40 ֆունտ ստեռլինգ գրազի համար ձիու կեղտ է կերել: Տեսանյութը, որտեղ երիտասարդն ուտում է անմիջապես ճամփեզրին ընկած ձիու կեղտը, չարժե դիտել թույլ նյարդեր ունեցող մարդկանց։
Daily Mail-ի փոխանցմամբ, իր արտառոց փորձարությունից հետո Չառլին մի մեծ տուփ ատամի մածուկ է օգտագործել՝ անտանելի համուհոտից ազատվելու համար։ Սակայն նրա ընկերուհին հայտնել է, որ մի ամիս չի համբուրվելու հետը։

















