Քլինթոնը հասկացնել է տվել, որ այլևս չի մասնակցի ընտրությունների. CNN
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հասկացնել է տվել, որ այլևս մտադիր չէ հավակնել «ընտրովի» պաշտոնների: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Քլինթոնը դիտարկում է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը:
«Ես ցանկանում եմ ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Չեմ կարծում, որ դա ենթադրում է մասնակցություն նոր ընտրություններին», - ասել է նա:
Անցած տարվա նոյեմբերի 8-ին Հիլարի Քլինթոնը պարտվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում` զիջելով իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփին:










