Հնդկաստանում բժիշկների կողմից մահացած ճանաչված նորածինը վերակենդանացել է հուղարկավորությունից րոպեներ առաջ

23:39 • 07.04.17

Հնդկաստանում բուժանձնակազմը մահացած է ճանաչել վաղաժամ ծնված երեխային, որը, սակայն, վերակենդանացել է հուղարկավորությունից րոպեներ առաջ:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա Դուրգեշ Ռատորեն երեքշաբթի լույս աշխարհ է բերել 24 շաբաթական դստերը, որն ընդամենը 340 գրամ է կշռել:

Երեխայի ծնունդն ընդունել են Ռաջաստան նահանգի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժքույրները ծնունդից քիչ հետո հայտարարել են, որ երեխան մահացած է, քանի որ լաց չի լինում և չի շնչում:

Երբ ընտանիքի անդամները պատրաստվում էին հուղարկավորել երեխային, նկատել են, որ նա շնչում է և կարողացել են լսել նրա սրտխփոցը: Ծնողները փոքրիկի վերակենդանացումը հրաշք են անվանել: