Դատապարտյալին այցելած քաղաքացուհու երեխայի տակդիրի միջից փոշենման զանգված է հայտնաբերվել. ՔԿՀ

13:50 • 07.04.17

Ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված:  

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:  Նախապատրաստվում են նյութեր: