Մելանյա Թրամփի անթերի տեսքը՝ Չինաստանի ղեկավարի և նրա կնոջ հետ հանդիպմանը (լուսանկարներ)

15:19 • 07.04.17

Միացյալ Նահանգների նախագահը և առաջին տիկինը Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» կալվածքում պաշտոնական ընդունելություն են կազմակերպել Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի և նրա կնոջ պատվին:

Ինչպես նշում է Tatler-ը, հատուկ այս առիթով 46-ամյա առաջին տիկինը, որը նախկինում հայտնի մոդել է եղել, ընտրել է 4.000 դոլար արժողությամբ ալ կարմիր Valentino զգեստ՝ շահեկանորեն ընդգծելով սլացիկ կառուցվածքը:

Մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ նկատել են, որ թեև Մելանյա Թրամփի կերպարն անթերի է եղել, այնուհանդերձ՝ առաջին տիկինը չափից ավելի գումար է ծախսել բրենդային զգեստի վրա:

Մինչդեռ Փալմ Բիչի օդանավակայան ժամանելիս առաջին տիկինը կրել է շատ ավելի զուսպ զգեստ՝  Steve McQueen նորաձևության տնից:

Си Цзиньпин с супругой Пэн Лиюань, Дональд Трамп и Меланья Трамп

Меланья Трамп

Меланья и Дональд Трамп

Меланья и Дональд Трамп

Меланья и Дональд Трамп

Меланья Трамп  Меланья Трамп