ՀՀ առաջին տիկինը տոնի առիթով գեղեցիկ նվեր է մատուցել բազմաթիվ մայրերի

20:41 • 07.04.17

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ այսօր գեղեցիկ նվեր է մատուցել բազմաթիվ մայրերի։

Նրանք իրենց փոքրիկների հետ ՀՀ առաջին տիկնոջ կողմից հրավիրվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

Հավաքվածները հնարավորություն են ունեցել վայելելու «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» համերգը: