ԱՄՆ-ի` սիրիական ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է 9 խաղաղ բնակիչ. լրատվամիջոցներ

15:13 • 07.04.17

ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ սիրիական SANA գործակալությանը հղումով։

Նշվում է, որ մահացած անձանց շրջանում կան նաև երեխաներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:


Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով մահացել է 6 զինծառայող։


Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով 58 մարդ էր զոհվել, մեծամասնությունը` երեխաներ: