Արագածոտնում կինն ինքնասպան է եղել
Շղարշիկ գյուղի բնակիչը ինքնասպանություն է գործել, համագյուղացիների խոսքով՝ քացախաթթու խմելով։
Այս մասին Tert.am-ին հայտնած Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն ընդգծեց, որ ինքնասպանություն գործածը 68-ամյա կին է, ով ամուսնացած չէր:
«Ապրում էր քրոջ հետ հայրական տանը, սոցիալապես անապահով են, ֆինանսական խնդիրներ ունեին առողջական խնդիրներ չի ունեցել։ Երբ հիվանդանոցում հարցրել են՝ ինչո՞ւ, ասել է՝ լավ կյանքից չէ»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին այսօր՝ 7.50-ին ահազանգ էր ստացվել, որ «սուր թունավորում՝ քացախաթթվով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, ով ժամեր անց հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնել էր shamshyan.com կայքը։










