Խոշոր ավտովթար Արշալույս գյուղի տարածքում. կան վիրավորներ. Shamshyan.com

13:25 • 08.04.17

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel Astra մակնիշի 09 VP 606 համարանիշի և ВАЗ 210 մակնիշի 34 TP 183 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վիրավորներից մեկին տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի շտապօգնության բժիշկները։ Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է։  ՃՈ-ն ճշտում է վարորդների և վիրավորների ինքնությունը։