Թրամփի թոռնուհին Չինաստանի ղեկավարի համար չինարեն է երգել (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհին՝ Արաբելա Քուշները, չինարեն է երգել պաշտոնական այցով ԱՄՆ ժամանած Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի համար: Այս մասին Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, գրել է Twitter-ում:
«Շատ եմ հպարտանում Արաբելայով ու Ջոզեֆով, Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի և տիկին Փեն Լիյուանի՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի առթիվ նրանց կատարած ելույթով»,-գրել է Իվանկա Թրամփը:
Գրառմանը կից 36-ամյա կինը հրապարակել է դստեր ելույթի տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է Արաբելան երգում դաշնամուրային նվագակցությամբ: Բացի այդ, տեսանյութից երևում է՝ որքան են տպավորվում Չինաստանի ղեկավարն ու նրա կինն այդ քայլից:










